Արարատը խզել է պայմանագիրը պաշտպանի հետ
Երևանի «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է պաշտպան Սանդրո Տրեմուլեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: 25-ամյա ֆուտբոլիստն «Արարատին» միացել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Նա «Արարատի» կազմում մասնկցել է Fastex Պրեմիեր լիգայի 7 հանդիպման:
«Շնորհակալություն ենք հայտնում Տրեմուլեին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հետագա հաջողություններ»,- գրված է հայտարարության մեջ։