Արմանը կպայքարեր նույնիսկ 90 %-ով պատրաստ լինելու դեպքում․ Ծառուկյանի մարզիչ
Արման Ծառուկյանի մարզիչ Արտյոմ Լևինը մեկնաբանել է իր սանի վնասվածքը, որը հանգեցրել է Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտի չեղարկմանը։ Հունվարի 17-ին Ծառուկյանը հրաժարվել է մենամարտից մեջքի խնդիրների պատճառով։ Նրան փոխարինել է բրազիլացի Ռեյնատո Մոյկանոն, փոխանցում է Armsport-ը։
«Չեմ կարող չշգրիտ ասել, թե երբ է վնասվածքը տեղի ունեցել, պետք է Արմանին հարցնեք։ Ամեն դեպքում, վնասվածքը միանգամից չի երևացել։ Երկու օր առաջ մենք մարզվում էինք, Արմանը մուայ թայի ամբողջ տեխնիկան անցկացրեց շատ լավ։ Երեկոյան նույնպես ամեն ինչ նորմալ էր, 10 հազար քայլ ենք արել ծովափի երկայնքով։
Ասեմ, որ եթե մենամարտն ընդունելու ամենափոքր հնարավորություն լիներ, Արմանը կաներ դա։ Նա կպայքարեր, նույնիսկ եթե պատրաստ լիներ 90 %-ով։ Մենք ստիպված ենք եղել կանգնեցնել նրան։ Պատկերացնում եմ, թե այս պահին ինչ ծանր հոգեբանական վիճակում է նա։ Հասկանում եմ, որ նրան շատ կքննադատեն։ Հուսով եմ՝ Արմանն ադեկվատ կգտնվի, կվերլուծի իրավիճակը և ճիշտ եզրակացություններ կանի»,- Լևինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Իսլամ Մախաչևն ու Ռեյնատո Մոյկանոն մենամարտելու են UFC 311 մրցաշարի շրջանակներում՝ հունվարի 19-ին, Լոս Անջելեսում (ԱՄՆ):