Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։