Ավարտվել է ՀՀ-ի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը
Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել միայն ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը։
Արթուր Դավթյան–Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան–Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան–Մանուէլ Պետրոսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց պայքարում 4 խաղափուլից հետո առաջատարներն են ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը, որոնք ունեն 2.5 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Պոլինա Կոբակը։
Լիլիա Դանիելյան–Միլենա Գասպարյան, Սուսաննա Գաբոյան–Սյուզաննա Առաքելյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց պայքարում 4 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, ով ունի 3.5 միավոր:
Լիլիա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 3 միավոր: