Հայցում ենք բոլոր երկրպագուների ներողամտությունը․ Ղուլյանը՝ Արման Ծառուկյանի չեղարկված մենամարտի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է։
«Наше Дело» լիգայի մարզական տնօրեն Արմեն Ղուլյանը, ով օգնում էր Արման Ծառուկյանին նախապատրաստվել ռևանշին, խոսել է իր թիմակցի վնասվածքի մասին։
«Ցավոք, մենք հանվեցինք մենամարտից՝ Արմանի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է քաշի վերջին կիլոգրամները գցելու ընթացքում։ Այդ պատճառով մենք ծանր որոշում կայացրինք։ Կրկին հայցում ենք մարտարվեստների բոլոր երկրպագուների ներողամտությունը։ Մեզ համար սա պարզապես մենամարտ չէր»,- գրել է Ղուլյանը սոցիալական ցանցերում։
Հավելենք, որ Մախաչևն Արման Ծառուկյանի փոխարեն կմրցի Ռենատո Մոյկանոյի հետ։