Սպերցյանը կես տարի էլ կխաղա ՌՊԼ-ում և կկոփվի․ Գրանատ
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Գրանատը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ գնահատել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ապագայում եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները, փոխանցում է Armsport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 խաղի, դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
— Նույնիսկ եթե այս ամառ Սպերցյանը չհեռանա «Կրասնոդարից», նրա համար դեռ հնարավորություն կլինի փորձելու իր ուժերը Եվրոպայում։ Կես տարի էլ կխաղա ՌՊԼ-ում և կկոփվի։ Էդուարդը «Կրասնոդարի» առաջատարներից մեկն է։ Նրա համար դեռ հնարավորություն կլինի տեղափոխվելու եվրոպական մեծ ակումբ։
— Ո՞ր առաջնությունում նա կկարողանա խաղալ։
— Սպերցյանը տեխնիկապես լավ ֆուտբոլիստ է, այդ պատճառով նրան հարմար կլինի Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունը։