Մախաչևն արձագանքել է Արման Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկմանը
Իսլամ Մախաչևն արձագանքել է Արման Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկմանը՝ նշելով, որ միշտ պատրաստ է պայքարել ցանկացած մրցակցի դեմ։
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է Արման Ծառուկյանի հետ մենամարտի չեղարկումը և իր նոր մրցակցի՝ Ռենատո Մոյկանոյի նշանակումը։ Իսլամը ընդգծել է, որ չեմպիոնի կարգավիճակը պարտավորեցնում է նրան ընդունել ցանկացած մարտահրավեր։
«Ի՞նչ է նշանակում այս տիտղոսը։ Դա նշանակում է, որ դու լավագույնն ես աշխարհում, իսկ եթե լավագույնն ես, ապա կարևոր չէ, թե ով կկանգնի քո դիմաց։ Ի՞նչ պետք է ասեմ՝ ոչ՞։ Երբեք։ Եկեք դա անենք», – Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Մախաչևը իր սոցիալական ցանցի էջում։
Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի մենամարտի չեղարկման մասին հայտնի դարձավ մի քանի ժամ առաջ։ Լիգայի ղեկավարները գտել են Մախաչևի նոր մրցակցին՝ ի դեմս փորձառու բրազիլացի Ռենատո Մոյկանոյի։ Վերջինս հաղթանակների շարք է ունեցել՝ չորս մենամարտերում։ Վերջին պայքարում նա հաղթել է Բենուա Սեն-Դենիին։