Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է․ ի՞նչ է պատահել
Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։
Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը վնասվածք է ստացել, սակայն կա նաև վարկած, որ մարզիկը չի կարողացել քաշ կորցնել, և նրան տրվել էր մեկ ժամ՝ քաշը կարգավորելու համար։
Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ Զուբայրաևի հաղորդմամբ էլ՝ Արմանին բժիշկներն են արգելում մենամարտել։
UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։