Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն
Էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն։
Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասված է հաղորդագրության մեջ: