Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցեր
Գերմանիայում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի շրջանակում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպմանը մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։