Ալեգրին մոտ է սաուդյան ակումբ գլխավորելուն
«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, 57-ամյա մասնագետը, որը 2024 թվականի մայիսին հեռացվել էր «Յուվենտուսից», շատ մոտ է համաձայնության Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» հետ: Սպասվում է, որ իտալացի մարզիչը թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից։
Այս մրցաշրջանում Ջիդա քաղաքի «Ալ-Ահլին»՝ Մաթիաս Ջեյսլի գլխավորությամբ, 15 խաղում վաստակել է 26 միավոր և Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։