ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը
Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրիրը նախատեսում է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդում:
Փաստաթղթի երրորդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին:
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ երկու երկրների «ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով»:
Կողմերը նաև պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Նշվում է նաև, որ Մոսկվան ու Թեհրանը պետք է համագործակցեն՝ այդ տարածաշրջաններում «երրորդ պետությունների միջամտությունը և այնտեղ ապակայունացնող ներկայությունը կանխելու նպատակով»: