Ռեալի նախագահը երեք խաղացողի ցույց է տվել դռան կողմը․ հայտնի են անունները
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի կարևոր որոշումներ է կայացրել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (2:5): Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է թիմից հեռացնել երեք խաղացողների։ Այսպիսով, «սերուցքայինների» նախագահը չի ցանկանում թիմում տեսնել պաշտպաններ Լուկաս Վասկեսին և Ֆերլան Մենդին, ինչպես նաև կիսապաշտպան Օրելիեն Չուամենին։
Ավելի վաղ նշվում էր, որ Պերեսը ցանկանում է ազատվել Վինիսիուսից, քանի որ բրազիլացին հոգնեցրել է նրան։