Հայտնի է՝ որքան կվաստակի Հոլանդը նոր պայամանգրով Մանչեսթեր Սիթիիում
Այսօր՝ հունվարի 17-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց թիմի նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդի հետ 9,5 տարով պայմանագրի ժամկետի երկարաձգամն մասին՝ մինչև 2034 թվականը։
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ այժմ Հոլանդը շաբաթական 500 հազար ֆունտ կվաստակի: Սա ռեկորդային աշխատավարձ է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ։ Ընդհանուր առմամբ, Հոլանդը պայմանագրի 9,5 տարվա ընթացքում կվաստակի ավելի քան 240 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանուր առմամբ նա 126 խաղում խփել է 111 գոլ, փոխանցում է Armsport-ը։