Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին։
Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Նրա դիտարկմամբ՝ ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, նույնը կանի նաև Կովկասում։
«Մենք հնարավորություն ունենք կրկին հզորացնել Կովկասը՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, ես գիտեմ, որ նա նույնը կանի Կովկասում»,- գրել է նա։