Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը՝ հունվարի 18-ին, աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Նշվում է, որ այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ: Լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների օրակարգում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:
Բացի այդ, կքննարկվեն երկկողմ քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ հարցեր: