Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատական գործընթացին
Գործարար, բարերար, «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Նուբար Աֆեյանն անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատական գործընթացին:
Նա X-ի իր միկրոբլոգում տարածել է Վարդանյանի երեկվա հայտարարությունը:
«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,- գրել է Աֆեյանը։