Երևան, 17.Հունվար.2025, 00:00 |
Մարդասիրությունը համընդհանուր, համամարդկային ... Թողարկվել է «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի ... 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է են... Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չե... Լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութ... Ալեն Սիմոնյանը պատգամավոր Կնյազ Հասանովին պար... Ալեգրին մոտ է սաուդյան ակումբ գլխավորելուն Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղի... Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-... ՄԻՊ հայտարարությունը՝ Ադրբեջանում ազատություն... Մենք առաջընթաց ենք գրանցել․ Ֆլիկը գոհ է Բարսե... Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը վթարա... ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավա... Պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և ... ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագի... «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցում հայտ... Աղոթք գերիների համար Բայդենը ևս 2500 բանտարկյալի պատիժ մեղմացրել է... Լոռու բնակավայրերից մեկում 15-ամյա տղան բռնի ... Տղայիս գերեզմանը մնացել է Արցախում, միակ հիշա... Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել Երևանում վառել են Արդարադատության նախարարությ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռ... Գյուղապետարանից փորձել են գողություն կատարել.... Կրասնոդարի երկրամասի լողափերում մազութի նոր ա... Իրանն ու ՌԴ-ն ստորագրեցին համապարփակ ռազմավար... Ռեալի նախագահը երեք խաղացողի ցույց է տվել դռա... Հայաստան-ԵՄ համագործակցությունը` զարգացման օր... ԱԺ պատգամավորներն այցելել են Կնյազ Հասանովի տ... Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Ա... Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում են... Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մ... Նոր նշանակում ՆԳՆ-ում Պակիստանի դատարանը նախկին վարչապետին դատապարտ... ՀՀ ՔԿ-ի նախագահն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են... Հայտնի է՝ որքան կվաստակի Հոլանդը նոր պայամանգ... Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի ... Էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել «Բաքվում մեղադրյալի աթոռին ներկա է Արցախի ինք... ԱԳ փոխնախարարն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի ... Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվել է տնայի... Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսակ... Վանաձորում բախվել են «Nissan»-ն ու «GAZelle»-... Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին. Աստղիկ Գալ... Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջար... Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին... Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյան... Բաքվում սկսվել է ԼՂ-ի նախկին ռազմաքաղաքական ղ... Լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել. ... Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է ստ... Քննարկվել են Վիշեգրադյան միջազգային հիմնադրամ... Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պու... «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ... Փաշինյանն այցելել է Փարաքարի նորակառույց դպրո... Սալոմե Զուրաբիշվիլին Վաշինգտոնում է Կայացել է Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի հա... Եթե ՀՀ-ում այս իշխանությունը մնաց, ապա 1 տարի... Բողոքի ցույց է կառավարության մոտ՝ հայ գերիներ... Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 202... Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակց... Երևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցե... «Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիո... Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտար... Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը երկիրը տա... Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն ո... Այսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին... SpaceX-ի Starship հրթիռը կործանվել է յոթերորդ... Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու Տարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև... Սահմանազատումը Տավուշից սկսելը Բաքվի համար կե... 1 օրում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 21 անձ ստացել է... Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորմա... Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի ... Այո, պատճառը Մեսսին էր․ Նեյմար Նիկոլ Փաշինյանը՝ 1064 թ, սելջուկների կողմից Ա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտ... Աստղագուշակ՝ հունվարի 17-ի համար Սա դատավարություն չէ, սա Ալիեւի խամաճիկային բ... Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել. կան ... Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի... Փաշինյանը «հաթաթա» է տվել մարզպետներին. «Իրավ... Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց. ... Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞... Որոշ հասցեներում լույս չի լինի 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գ... Արցախցի պատգամավորները անընդունելի են համարու... Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. «Հրապ... Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ ... Որ նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցն... «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են ... Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում ... Արզումանյաններն ընտանեկան լուսանկարներ են հրա... Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտ...

Լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:

Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»:

«Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար: «Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը:

Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել:

«Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:

Այս թեմայով

Մարդասիրությունը համընդհանուր, համամարդկային ... Թողարկվել է «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի ... 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է են... Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չե... Լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութ... Ալեն Սիմոնյանը պատգամավոր Կնյազ Հասանովին պար... Ալեգրին մոտ է սաուդյան ակումբ գլխավորելուն Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղի... Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-... ՄԻՊ հայտարարությունը՝ Ադրբեջանում ազատություն... Մենք առաջընթաց ենք գրանցել․ Ֆլիկը գոհ է Բարսե... Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը վթարա... ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավա... Պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և ... ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագի... «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցում հայտ... Աղոթք գերիների համար Բայդենը ևս 2500 բանտարկյալի պատիժ մեղմացրել է... Լոռու բնակավայրերից մեկում 15-ամյա տղան բռնի ... Տղայիս գերեզմանը մնացել է Արցախում, միակ հիշա... Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել Երևանում վառել են Արդարադատության նախարարությ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռ... Գյուղապետարանից փորձել են գողություն կատարել.... Կրասնոդարի երկրամասի լողափերում մազութի նոր ա... Իրանն ու ՌԴ-ն ստորագրեցին համապարփակ ռազմավար... Ռեալի նախագահը երեք խաղացողի ցույց է տվել դռա... Հայաստան-ԵՄ համագործակցությունը` զարգացման օր... ԱԺ պատգամավորներն այցելել են Կնյազ Հասանովի տ... Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Ա... Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում են... Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մ... Նոր նշանակում ՆԳՆ-ում Պակիստանի դատարանը նախկին վարչապետին դատապարտ... ՀՀ ՔԿ-ի նախագահն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են... Հայտնի է՝ որքան կվաստակի Հոլանդը նոր պայամանգ... Freedom House-ը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի ... Էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել «Բաքվում մեղադրյալի աթոռին ներկա է Արցախի ինք... ԱԳ փոխնախարարն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի ... Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվել է տնայի... Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսակ... Վանաձորում բախվել են «Nissan»-ն ու «GAZelle»-... Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին. Աստղիկ Գալ... Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջար... Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին... Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյան... Բաքվում սկսվել է ԼՂ-ի նախկին ռազմաքաղաքական ղ... Լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել. ... Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է ստ... Քննարկվել են Վիշեգրադյան միջազգային հիմնադրամ... Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պու... «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ... Փաշինյանն այցելել է Փարաքարի նորակառույց դպրո... Սալոմե Զուրաբիշվիլին Վաշինգտոնում է Կայացել է Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի հա... Եթե ՀՀ-ում այս իշխանությունը մնաց, ապա 1 տարի... Բողոքի ցույց է կառավարության մոտ՝ հայ գերիներ... Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 202... Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակց... Երևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցե... «Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիո... Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտար... Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը երկիրը տա... Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն ո... Այսօրվանից կգործի մինչև 14 տարեկան երեխաներին... SpaceX-ի Starship հրթիռը կործանվել է յոթերորդ... Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու Տարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև... Սահմանազատումը Տավուշից սկսելը Բաքվի համար կե... 1 օրում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 21 անձ ստացել է... Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորմա... Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցում է Պարենի ... Այո, պատճառը Մեսսին էր․ Նեյմար Նիկոլ Փաշինյանը՝ 1064 թ, սելջուկների կողմից Ա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտ... Աստղագուշակ՝ հունվարի 17-ի համար Սա դատավարություն չէ, սա Ալիեւի խամաճիկային բ... Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել. կան ... Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակու... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի... Փաշինյանը «հաթաթա» է տվել մարզպետներին. «Իրավ... Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց. ... Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞... Որոշ հասցեներում լույս չի լինի 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գ... Արցախցի պատգամավորները անընդունելի են համարու... Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. «Հրապ... Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ ... Որ նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցն... «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են ... Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում ... Արզումանյաններն ընտանեկան լուսանկարներ են հրա... Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan