Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․
«Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։
Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։
Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը կգրավի թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին՝ ներկայացնելով մեծ նկարիչ Մարկոս Գրիգորյանի ժառանգությունն ու արվեստը»։