Հայտնի է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների օրը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի համար ընտրական օրեր է սահմանել մարտի 30֊ը, հունիսի 8֊ը և հոկտեմբերի 5֊ը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ տեղեկացնելով, որ Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30֊ին՝ տարվա առաջին ընտրական օրը։
Հիշեցնենք՝ Փարաքարում անցկացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրությունների՝ փրայմրիզի արդյունքներով Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել էր համայնքապետի պաշտոնակատար: