Բիչախչյանը մեկնաբանել է իր՝ Լեգիա տեղափոխվելը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնից» տեղափոխվել է լեհական մեկ այլ ակումբ՝ «Լեգիա»:
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։
«Լեգիայի» առաջարկն ինձ մոտ մեծ էմոցիաներ առաջացրեց։ Ես շատ էի ցանկանում միանալ այս ակումբին և ուրախ եմ, որ այստեղ եմ: Գիտեմ, որ Վարշավայում միշտ ցանկանում են հաղթել։ Ամեն մրցաշրջանում ակումբը պայքարում է ամենաբարձր նպատակների համար, և ես նման բնավորություն ունեմ։ Ամեն ինչ կանեմ թիմի հետ միասին շատ բանի հասնելու համար։ Չեմ կարող սպասել լիգայի վերսկսմանը։ Ամեն ինչ կանեմ երկրպագուներին գոհացնելու համար։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը մարզադաշտում»,- մեջբերում է Բիչախչյանին ակումբի մամուլի ծառայությունը։
Վարշավայի ակումբի կազմում նա հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստը միացել է թիմին, որը մարզվում է Իսպանիայում։