ՀՀ ՏԿԵ նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները ներկայացրել են ընթացիկ տարում պլանավորված աշխատանքները, դրանց կատարման ընթացքը։
Քննարկվել են նոր նախագծման աշխատանքների, մրցութային գործընթացների իրականացման, նախորդ տարիներից չընդունված օբյեկտների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր։
Նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով ճանապարհների կառուցումը և շահագործման ընդունումը։
Նախարարը նաև հանձնարարել է քայլեր ձեռնարկել «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ։ Այսուհետ Հայաստանում կառուցվող բոլոր ճանապարհներից՝ թե պետական միջոցներով, թե սուբվենցիոն, պետք է նմուշառում իրականացվի նաև «Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիայի կողմից, ինչը հիմք կդառնա վճարումներ կատարելու և ճանապարհը շահագործման ընդունելու համար։
Քննարկվել են ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողությանը վերաբերող հարցը, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ թեմաների ևս։