Երևանում կոտրել են վճարային տերմինալների դրամապահոցները և գողացել գումարները
Հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս: