Նա տարված էր ֆուտբոլով, այն վեր էր ամեն ինչից. լրագրողը՝ Գվարդիոլայի ամուսնալուծության մասին
Լրագրող Լորենա Վասկեսը նշել է Պեպ Գվարդիոլայի կնոջից բաժանվելու պատճառները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն ու նրա կինը՝ Քրիստինա Սերրան, բաժանվել են 30 տարվա հարաբերություններից հետո։ Վասկեսն առաջինն էր, որ հրապարակել էր այս տեղեկությունը։
«Բոլորը, ում հետ մենք խոսեցինք, ասում էին, որ Պեպը տարված է ֆուտբոլով, նրա համար դա վեր է ամեն ինչից, ներառյալ ամուսնությունը, ինչը թանկ արժեցավ նրա վրա:
Գիտենք, որ նրա նպատակներից մեկն էլ ԱՄԷ տեղափոխվելն էր։ Նրա շրջապատի մարդիկ սկսեցին հրաժեշտ տալ նրան, քանի որ նա չէր պատրաստվում երկարաձգել պայմանագիրը [Մանչեսթեր Սիթիի հետ]:
Այս որոշումը օգնեց նրան մտերմանալ կնոջ հետ, բայց երբ նա որոշեց մնալ և երկարաձգել պայմանագիրը, Քրիստինան հասկացավ, որ բավական է։ Հենց Քրիստինան էր, որ որոշեց վերջ տալ այսքան տարիներ ձգված ամուսնությանը», — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է լրագրող Լորենա Վասկեսը Mamarazzi փոդքաստում: