«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին
2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է Նավիկյանը: