Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովի դիտարկմամբ՝ չարժի, որ Մոսկվան պատրանքներ ունենա՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս դիվանագետը նման կարծիք է հայտնել «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
«Խոսել Սպիտակ տան ապագա սեփականատիրոջ ռուսամետ քաղաքական հայացքների մասին, որոնք երբեմն հայտնվում են որոշ փորձագետների և լրագրողների թեզերում, հիմնականում արտասահմանում, մեր կողմից անխոհեմ և միամիտ կլինի»,- ասել է Անտոնովը։
Նախկին դեսպանը նշել է, որ Դոնալդ Թրամփը կարող է հաշվի առնել ռուսական շահերը միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում ամերիկյան շահերին և ուղղված չեն Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ներուժի ամրապնդմանը։