Ռուսաստանը Սլովակիայի համար հանդիսանում է էներգետիկայի և առևտրի ոլորտի հիմնական գործընկերը․ Դանկո
Ռուսաստանը Սլովակիայի համար հանդիսանում է էներգետիկայի և առևտրի ոլորտի հիմնական գործընկերը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Դանկոն:
«Մենք համարում ենք, որ էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության պատմության տեսանկյունից ամենամեծ պոտենցիալ ունեցող հիմնական գործընկերը Ռուսաստանն է»,–ասել է Դանկոն ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը: