Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվել են չոր, ուժգին քամիների վերադարձին, որոնք կարող են կրկին ակտիվացնել անտառային հրդեհները, որոնք արդեն խլել են 25 մարդու կյանք, հայտնում է Reuters–ը:
Ըստ Ազգային եղանակային ծառայության՝ Լոս Անջելեսի և Վենտուրա շրջանի մեծ մասը կարող է զգալ 50–70 70 մղոն/ժ արագությամբ քամիները: Վտանգավոր Սանտա Անա քամիները բռնկվել են անցյալ շաբաթվա վերջին հարաբերական անդորրից հետո:
Կարմիր դրոշի նախազգուշացումը մտավախություն է առաջացրել, որ նոր հրդեհներ կարող են բռնկվել, իսկ առկա հրդեհները կարող են կրկին ակտիվանալ: