Չելսիի կանանց թիմի աստղ Սեմ Քերը դատարանի առջև կկանգնի
«Չելսիի» կանանց թիմի աստղ Սամանտա Քերը մեղադրվում է ռասիստական վիրավորանքի մեջ և հաջորդ ամսվա ընթացքում կկանգնի դատարանի առջև։
The Sun-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 30-ին Լոնդոնում՝ տաքսու վճարման հարցով վեճի ժամանակ:
Ենթադրվում է, որ Քերը ռասիստական արտահայտություններ է արել ոստիկանության աշխատակցի հասցեին, որը կանչվել էր վճարման հետ կապված բողոքի պատճառով:
Սամանտան ներկայացել է Քինգսթոնի Թագավորական դատարան, սակայն չի ընդունել իր մեղքը: Այդ պատճառով նրան հաջորդ ամսվա ընթացքում սպասում է դատական գործընթաց: Ներկա պահին Քերը խաղադաշտ դուրս չի գալիս, քանի որ վերականգնվում է ծնկի խաչաձև կապանի վնասվածքից:
2019 թվականից «Չելսիում» հանդես եկող ֆուտբոլիստուհին թիմի կազմում անցկացրել է 128 խաղ և խփել 99 գոլ: Քերը նշանված է ֆուտբոլիստուհի Քրիստի Մյուիսի հետ:
#BREAKING: Matildas star Sam Kerr has just arrived at court in London for a hearing over allegations she racially abused a police officer in 2023. @9NewsAUS pic.twitter.com/ekYa4nSFbn
— Hannah Sinclair (@hansinclair9) January 14, 2025