ԱՄՆ-ը արգելել է «խելացի» մեքենաների վաճառքը Ռուսաստանից և Չինաստանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արգելք է դրել միացված «խելացի» մեքենաների, ինչպես նաև հարակից ապարատային և ծրագրային լուծումների ներմուծման վրա Չինաստանից և Ռուսաստանից՝ ազգային անվտանգությունը կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Հրատարակությունը նշում է, որ արգելքը կօգնի ԱՄՆ-ին պաշտպանել կիբերլրտեսությունից, ինչպես նաև չինական ներխուժման գործողություններից, որոնք շարունակում են վտանգ ներկայացնել ամերիկյան կարևոր ենթակառուցվածքների և հանրային անվտանգության համար։
Նախկինում հաղորդվում էր, որ չինական մարդատար ավտոմեքենաների ներմուծումը ԱՄՆ ռեկորդային մակարդակի է հասել 2024 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում։