Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում (տեսանյութ)
Վերջին օրերին արևի բացակայությունն ու մռայլ եղանակը տպավորություն են ստեղծում, թե հանրապետությունում ջերմային ֆոնը ցածր է:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ այս պահին հանրապետության տարածքում, բացառությամբ՝ Շիրակի մարզի, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-ից 7 աստիճանով։
Ըստ նրա՝ հունվարի 15-ից 16-ը գրեթե բոլոր մարզերում ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով, Արարատյան դաշտում՝ 2-3 աստիճանով։
Միաժամանակ Սուրենյանը նկատում է, որ տեղումները նորմայից խիստ պակաս են, հանրապետությունում մի շարք հատվածներ կան, որտեղ դեռևս հունվարին տեղումներ չեն գրանցվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: