Նախարար Մկրտչյանը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ):
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am–ում հրապարակված վարչապետի որոշումներից:
Նախարարը Սաուդյան Արաբիայի Թագավորություն կգործուղվի 2025 թվականի հունվարի 28-30-ը՝ Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1209482