Ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու համար ստեղծված կառավարական հանձնաժողովից ակնկալում է ակտիվ գործողություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովից այստեղ ակտիվ գործողություններ եմ ակնկալում: Գիտեմ, որ այն աշխատում է նաև այսօր: Եվ ընդհանրապես կառավարությանը խնդրում եմ ակտիվորեն համագործակցել մարզերի հետ»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավերի վթարը տեղի է ունեցել 2024–ի դեկտեմբերին, լցանավերից մազութի արտահոսք է սկսվել: