Արայիկ Առաքելյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը հունվարի 14-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Անդրադառնալով հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի սպասարկմանը՝ Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։
Ներկայացվել են Կենտրոնի նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, տրված հանձնարարականների կատարման և կադրային քաղաքականության վերաբերյալ մանրամասներ։
Քննարկվել են քաղաքացիների ահազանգերի օպերատիվ արձագանքման, հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառման և մասնագիտական հմտությունների կատարելագործան վերաբերյալ հարցեր։
Արայիկ Առաքելյանը անձնակազմին է ներկայացրել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի, տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի և հերթապահ ծառայությունների մեթոդական ձեռնարկը։ Այն միտված է միասնակացնելու ահազանգերի ընդունման, գրանցման, հաշվառման և ըստ ենթակայության փոխանցման գործընթացը, ինչը թույլ կտա ոչ միայն արդյունավետ արձագանքել, այլև հետագայում տարբեր իրավիճակներում ավելի ճշգրիտ վերլուծություն կատարել։