ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։
Առանձնացրել եմ Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ մեր քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։
Կարևորել եմ նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել եմ, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։
Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս»,- ասված է գրառման մեջ։