Գվարդիոլան գտել է Հոլանդին կատարյալ փոխարինողի․ գարծարքի արժեքը կարող է կազմել 100 միլիոն եվրո
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փոխարինող է գտել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե նորվեգացին ամռանը որոշի հեռանալ անգլիական ակումբից, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի հնարավոր հեռանալու մասին լուրերը ստիպել են Գվարդիոլային ավելի ուշադիր հետևել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին:
Նշվում է, որ «Նյուքասլը» տեղյակ Գվարիդոլայի ծրագրերի մասին և չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իր աստղային խաղացողին: Նրա երկարաժամկետ պայմանագիրը և այլ թոփ ակումբների կողմից հետաքրքրությունը բարձրացնում են խաղացողի տրանսֆերային արժեքը մինչև 100 միլիոն եվրո, ինչը զգալի ծախս կլինի «Մանչեսթեր Սիթիի» համար, հատկապես Չեմպիոնների լիգայի եկամուտների հնարավոր բացակայության պայմաններում:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «կաչակաների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։