Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտում): Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։