ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ փաստաթղթի ստորագրումը:
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Մենք կարևորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք դրանք հետագայում ևս զարգացնել։ Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար շատ կարևոր են ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցության ասպեկտները։ Այս ամենը միասին համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է տալիս Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Դրանից էլ ելնում ենք», — ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: