Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության տեսանկյունից մեր սեղանին «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենսդրության մշակումն է, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական փաթեթների մշակումը, բացի դրանից՝ նաև նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված քայլեր ձեռնարկելն է: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ: Մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը: