Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. վիրավորներ կան
Հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա կիսակողաշրջված վիճակում հայտնվել գետի հունի մոտ՝ բետոնե հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։