Գյումրիում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Հունվարի 13-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել են Kia (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ․) և Audi (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Մ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։