Դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում. Մենչը չեղարկել է մոնոներկայացումը
Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում սպասվող «Մենչի վերջը» մոնոներկայացումը չեղարկվում է:
«Սիրելի հայեր, ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել՝ տիրող իրավիճակից ելնելով: Մեկ մեծ խնդիր ևս՝ դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը:
Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,- գրել է նա:
Հունվարի 7-ին սկսված անտառային հրդեհները դարձել են ամենակործանարարը ԱՄՆ պետության պատմության մեջ. այրվել է ավելի քան 16 հազար հեկտար, զոհվել է 24 մարդ և ավերվել՝ ավելի քան 12 հազար 300 շինություն, այդ թվում՝ հայտնիների թանկարժեք տներ: