Ի՞նչ է կատարվում Պեպի հետ․ Գվարդիոլան բաժանվել է 30 տարվա կնոջից
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է բաժանվել կնոջից՝ Քրիստինա Սերայից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport ES-ը։
Գվարդիոլայի և Սերայի հարաբերությունները սկսվել են 1994 թվականին, երբ նա 23-ամյա «Բարսելոնայի» խաղացող էր: 20 տարվա հարաբերություններից հետո նրանք պաշտոնապես ամուսնացան։
Նշվում է, որ Գվարդիոլան և Սերան բաժանվել են անցյալ ամիս: Բաժանման մասին գիտեին միայն նրանց ամենամոտ մարդիկ, որոնք այս ամենը գաղտնի էին պահում։
Նշվում է,որ Պեպը ու Քրիստինան մնացել են ընկերներ և պահպանում միմյանց հետ կապը։