Հնդկաստանը վստահություն է հայտնել Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
Հնդկաստանը վստահ է, որ Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերությունները կզարգանան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Մենք իրականում շատ ուժեղ աճ ենք տեսել Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների տարբեր ոլորտներում: Հիմնվելով այս փորձի և նախագահ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի սերտ փոխգործակցության վրա՝ մենք վստահ ենք, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ», - նշել է նա Իսպանիա կատարած այցի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսում։
Ջայշանքարը հիշեցրել է, որ ինքը ներկայացնելու է Հնդկաստանի կառավարությունը Թրամփի երդմնակալության արարողությանը։