Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր բուժզննման է ենթարկվել, ինպես հաղորդում է Armsport-ը, այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հետազոտության արդյունքներով չեն հայտնաբերել լուրջ վնասվածքներ՝ միայն ձախ ազդրի մկանների փոքր ձգվածություն։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել Ա Սերիայի 21-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը, որը կկայանա հունվարի 15-ին։
Ավելի վաղ մկանի հետ կապված խնդրի պատճառով Մխիթարյանը բաց էր թողել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը (0:1)։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա խաղացողը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 24 հանդիման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։