Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։
«Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։
Աստված թող հոգին լուսավորի»,- սոցցանցի իր էջում գրել է։
Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին: