Ռուսաստանի և Իրանի նախագահները կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր
Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրաներդրումային, տրանսպորտալոգիստական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար, հաղորդել է մամուլի ծառայությունը։