Քարկոփ բնակավայրը կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ
Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։
2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան, և այս պահին իրականացվում են կամրջի տեղադրման վերջին աշխատանքները։
Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում»,- գրել է նախարարը։