Դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն (տեսանյութ)
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը դեմ են քվեարկել տույժի տեսակին՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցմանը։