Տոմսեր գնելիս ուշադիր եղեք. Telcell-ի հերթական խաբեությունը
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 4 օր է դարձել․ հիշեցնենք, որ համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, ապա դարձել էր 7 օր։
Պարզվում է՝ «անակնկալներն» այսքանով չեն ավարտվում։
Այսօր Oragir.News-ը հերթական ահազանգն է ստացել քաղաքացուց։ Վերջինս նշում է, որ նույն րոպին տերմինալից 4 տոմս է գնել, բայց երբ ուշադիր նայել է վավերականության ժամկետներին, նկատել է, որ տոմսերից 2-ի վավերականության ժամկետն ավարտվում է հունվարի 16-ին ժամը 01։42-ին, 2-ինը՝ նույն օրը ժամը 16։54-ին։